
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է զինծառայողների նկատմամբ սահմանափակումներն ավելացնելու հարցը։
Այն զեկուցում է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Վարժական հավաքներին մասնակցող և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ էլ են խրախուսումներ ու տույժեր կիրառվելու։ Սահմանվում է կարգապահական տույժի նոր տեսակ, ըստ որի՝ կարող է իջեցվել ամսական պաշտոնական դրույքաչափը՝ 5-30%-ի չափով։ Ու դա կարող է լինել 1-3 ամիս ժամկետով»,- ներկայացրեց Սարգսյանը։