
Հակառակորդը վերջին օրերին առաջխաղացման փորձեր է արել ոչ միայն Արցախում, այլ նաև՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում:
Ըստ տեղեկությունների՝ հակառակորդն առաջ է եկել Տեղ գյուղի հատվածում և այնտեղ ամրաշինական աշխատանքներ է անում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը վերջերս են վերադարձել Սյունիքից, պատգամավորները եղել են նաև Տեղ գյուղում:
ArmLur.am-ի հետ զրուցում պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատմում է, որ թշնամին ոչ միայն առաջ է եկել, այլ նաև գերիշխող դիրքեր է զբաղեցրել Տեղ գյուղում և ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է տանում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան