Էդգար Ղազարյանը գնացել է ՔՊ գրասենյակ, բայց թույլ չեն տվել հանդիպել խմբակցության ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդունելի համարելով այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի խելամիտ առաջարակը` Ազգային ժողովում գտնվելու ընթացքում այցելեցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը:

«Այցի նպատակն էր պարզել խմբակցության արձագանքը ինձ հետ, որպես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմության կողմից առաջադրված միասնական թեկնածու, հանդիպման վերաբերյալ։ Խմբակցության աշխատակիցները հայտնեցին, որ ստացել են իմ գրությունը, սակայն հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ Նրանք խոստացան նորության դեպքում ինձ տեղեկացնել` հնարավորություն չտալով տեղում հանդիպել խմբակցության ղեկավարի հետ` պատճառաբանելով նրա զբաղվածությունը»,- նշում է Էդգար Ղազարյանը:




Լրահոս