ՖՈՏՈ. Ուր է կորել Միստր X-ը և ինչով է զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոուբիզնեսի ամենախորհրդավոր ձայներից մեկը՝ Միստր Իքսը (Արթուր Հակոբյան), ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, արդեն տեւական ժամանակ է, ինչ ստեղծագործական գործունեություն չի ծավալում:

Այսպիսով ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն է  իրականացրել  երգչի Ինստագրամում: Պարզվում է՝ երգիչը, չնայած պասիվ ստեղծագործական կյանքին, բավականին ակտիվ է իր սոցցանցի էջում: Նա պարբերաբար իր հետեւորդների հետ կիսվում  է իր եւ դստեր՝ Իզաբելի լուսանկարներով:

Ի դեպ, նշենք, որ Արթուր Հակոբյանը` նույն ինքը Միստր X-ը, 2000 թվականից մոտ ութ տարի հանդես է եկել խորհրդավոր դիմակով, որը երգչի համար եղել է համար մեկ այցեքարտը դեպի հանդիսատեսն ու հայկական շոուբիզնես:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X) եւ երգահան, հաղորդավար Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը, ու ծնողները տվել են Իզաբել անունը՝ ի պատիվ Արթուրի մայրիկի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս