
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկում է ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան:
ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ բացի հանձնաժողովի անդամներից նիստին ներկա են նաև ՔՊ-ական այլ պատգամավորներ՝ Արփի Դավոյանը, Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը և այլք: Պատգամավորները եկել են նիստին ՄԻՊ թեկնածուներին հարցեր տալու համար: