
«Մենք ունենք աղետից տուժած 15 տրանսպորտային միջոց, բայց հարցը դեռեւս ուսումնասիրման փուլում է»:
Փաստորեն, մեր երկրի կառավարության ղեկավարի ասածը հեչ: Ինքն ասում, ինքն էլ լսում: Կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե արդեն հանձնարարել է Լոռու եւ Տավուշի մարզպետերին, որպեսզի սողանքից տուժածների փոխհատուցման հարցը լուծեն, բայց Տավուշի մարզպետն ասում է, թե ուսումնասիրման փուլում է: Հետաքրքիր երկիր է Հայաստանը: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Ղեկավարը հանձնարարում է խնդիրը լուծել, ենթական ասում է, թե քննարկում եմ: Նշանակում է, որ նրանք արհամարհում են մի ողջ երկրի վարչապետին: Այս ո՞ւր ենք հասել եւ ո՞ւր ենք գնում այս մակարդակով: