2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է
461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային
եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ
3.2%-ով:
2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է
շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42.2 մլրդ ՀՀ դրամով
կամ 82.2%-ով: