
ՔՊ վարչության նիստը քիչ առաջ ավարտվել է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝
քննարկվել են բացառապես կուսակցաշինության ու ՏԻՄ վերջին ընտրությունների հետ կապված հարցեր:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցեցին, որ վերջին օրերին քաղաքական ամենաքննարկվող իրադարձությունները դուրս են մնացել նիստի օրակարգից. վարչության նիստին Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը կամ նրա պաշտոնանկության հարց չի քնննարկվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգը սպառվելուն պես՝Ալեն Սիմոնյանը դուրս է եկել ՔՊ վարչության գրասենյակից, Սիմոնյանից որոշ ժամանակ հետո էլ Նիկոլ Փաշինյան է դուրս եկել ու հեռացել: Նրանց հեռանալուց հետո մի որոշ ժամանակ ՔՊ-ականները շարունակել են մասնավոր զրույցները։
Քրիստինա Մուշեղյան