Հրդեհ Եղցահող համայնքի վարչական տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ժամը 14:56-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը շիջելու և դրա տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների օպերատիվ գործողությունների և բարդ ռելիեֆային պայմաններում վարպետորեն գործելու շնորհիվ, ժամը 15:34-ի դրությամբ հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 400 քառ.մ չոր խոտատարածք։

Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում։

Տարվա այս սեզոնին` հիմնականում բնակչության անուշադրության հետևանքով, մեծանում է բաց տարածքում հրդեհների բռնկման ռիսկերը։ Անցանկալի դեպքերից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Մեր պատասխանատվությամբ պաշտպանենք նաև շրջակա միջավայրը։




Լրահոս