
Լիտվական «ՋեյԷսՍի Սոլիթ Թեքնիքս» ընկերությունը արևային վահանակներ ու այլ սարքավորումներ կհանձնի ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, և Կոտայքի մարզերում գործող ոչ առևտրային 19 շահառու կազմակերպություններին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի հիմնավորման համաձայն, այն կնպաստի վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների տարածմանը, ինպես նաև շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը:
Այս որոշումն ընդունվել է կառավարության վաղվա նիստի ժամանակ: Այս որոշումը պայմանավորված է «Հայկական դպրոցական համայնքներում արևային կայանների կառուցման և տեղական գործընկերներին արևային էներգիայի ոլորտում լիտվական փորձի փոխանցման միջոցով շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու» ծրագրով:
Ծրագիրը ֆինանսավորում է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը և հանդիսանում է Լիտվայի զարգացման համագործակցության ծրագրի մաս:
Ն.Հ.