Նոր աջակցություն Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 23 մլն 494 հազար դրամ՝ Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Նշենք նաև, որ նաև այս տարվա փետրվարին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կրկին հատկացվել էր 157 մլն 816 հազար դրամ:

Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է:

Ն.Հ.




Լրահոս