
Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղական ժամանակով 11:37-ին Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ Մինգեչաուր կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ցնցումները բնակավայրերում չեն զգացվել։ Զոհեր ու վիրավորներ չկան։