ՖԻՖԱ-ն զրկել է Պերուին պատանեկան աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն որոշել է Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայից հետ վերցնել 2023 թվականին աշխարհի երիտասարդական Մ17 առաջնությունը անցկացնելու իրավունքը։

«Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ հյուրընկալող երկիրը չկարողացավ կատարել իր պարտավորությունները՝ ստեղծելու ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են մրցաշարն ընդունելու համար», – ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ մրցաշարը առաջվա պես նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, սակայն այժմ այն ​​կհյուրընկալի այլ երկիր։




Լրահոս