ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի օրինախախտում մեկ օրում. ահա Նիկոլ Փաշինյանի կերտած ժողովրդավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ պետք է ընտրվեր իշխանական ՔՊ կամ ընդդիմադիր 2՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուներից մեկը, տեղի են ունեցել մի շարք հանցագործություններ:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախ խախտվել է ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված Պատգամավորական էթիկայի կանոնները.

Այն է՝ հարգել հանրության բարոյական նորմերը,

Պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը,

Իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,

Ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ,

Հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների,

Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավորները՝ հատկապես խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, խախտել են ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին ՀՀ օրենքը:

Նրանք  անարգել են հանրության բարոյական նորմերը, չեն պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստի անցկացման կարգը, պատգամավորին վայել վարքագիծ չեն դրսեւորել, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք չեն ցուցաբերել իրենցից տարբերվող կարծիք ունեցողների, քննարկման մասնակիցների նկատմամբ;

Հիմա ամեն ինչի մասին՝ փաստերով.

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նիստի սկզբում սպառնաց, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված ՄԻՊ թեկնածուն ռեպլիկներ չանի, մինչդեռ բոլոր ներկա ՔՊ-ականները տեղից ռեպլիկներ էին անում.

Ահա Նիկոլ Փաշինյանի կերտած ժողովրդավարությունը, խոսքի ազատության պահպանության դրսեւորումները եւ ՔՊ խմբակցության կողմից իրականացված սադրանքներն ու հանցանքները: Սրանք փաստեր են 4.5 ժամ տեւած ԱԺ հանձնաժողովի նիստից եւ յուրաքանչյուրը կարող է դատել, թե ինչ օրինախախտներ իշխանական խմբակցության պատգամավորները եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս