
Ապրիլի 6-ին, ժամը 06։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցում այրվում են պլաստամասսե իրեր։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասսե թափոնների ընդունման կետի բակում այրվում են «GAZel» մակնիշի ավտոմեքենա և պլաստմասսե տարրաներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։07-ին։ Այրվել են բակում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան և պլաստմասսե տարրաներ (25 խմ)։