142,5 հազար եվրո գումար կվճարվի «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2023թ-ի հոկտեմբերի 19-ից 20-ը Երևանում նախատեսվում է անցկացնել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովը։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։
ՀՀ-ում ներպետական համաձայնեցման փուլից հետո, ՀՀ ԱԳՆ-ի և WPL միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որով Հայաստանը՝ որպես հյուրընկալող կողմ կազմակերպությանը պետք է փոխանցի 190 հազար եվրո։
Նշենք, որ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։