ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին քննիչները հարցաքննել են. միջադեպի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտնեց, որ իրեն եւս հարցաքննել են, Քննչական կոմիտեի քննիչները եկել են Ազգային ժողով եւ «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով հարցաքննել են:

Այլ մանրամասներ Վիգեն Խաչատրյանը չհայտնեց՝ նշելով, թե ընդունված չէ այլ բան խոսել :

Նշենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեի քննիչները գտնվում են Ազգային ժողովում: Մենք տեղեկացանք, որ նրանք քննչական գործողություններ են իրականացնում Գեղամ Նազարյանի հետ: Կոնկրետ այս պահին տեղի է ունենում առերես հարցաքննություն:

Իսկ ինչու են քննիչները եկել Ազգային ժողով: Բանն այն է, որ մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն:

Եվ ահա, հարուցված քրեական վարույթի շրջանակներում էլ տեղի են ունենում այս գործողությունները:

Քնար Մանուկյան




Լրահոս