Երևանում երեկ տեղի ունեցավ The Doing Digital ֆորումը: Ֆորումի հիմնադիր կազմակերպիչն էր Spring PR ընկերությունը, համակազմակերպիչներն են Ամերիաբանկը և Spring PR ընկերությունը:
Միջոցառումը կրում էր «Վերափոխելով թվային ապագան» խորագիրը:
Ֆորումի նպատակն էր համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման և հաղորդակցվելու նորագույն միտումները:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը ֆորումի բացման ժամանակ իր ելույթում նշեց, որ Ամերիաբանկը, որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջամարտիկ` վերջին 5-6 տարիներին ստեղծել է ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր:
Doing digital ֆորումի հիմնադիր, Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակարգը և Հայաստանը ներկայացնել որպես ինովացիոն տեխնոլոգիաների և թվային տրանսֆորմացիայի հաբ:
Միջոցառման գլխավոր խոսնակ, Ֆինթեքի միջազգային փորձագետ, The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիր Քրիս Սքիները, խոսելովՀայաստանում մեր երկրում թվայնացման հեռանկարների մասին, ասում է՝ Հայաստանը կարող է դիրքավորվել որպես տարածաշրջանային թվայնացման ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն:
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ իր խոսքում շեշտեց, որ Ամերաբանկը թվային փոխակերպման ընթացքում այս ճանապարհով ընթանում է արդեն մի քանի տարի, իսկ ֆորումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի ներկայացնեն կուտակած փորձը, և թվային փոխակերպումը հասնելի դառնա Հայաստանում:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում