ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այս պահին Քննչական կոմիտեի քննիչները գտնվում են Ազգային ժողովում և քննչական գործողություններ են իրականացնում Գեղամ Նազարյանի հետ: Մենք տեղեկացանք, որ այդպիսի գործողություններ մի քանի այլ պատգամավորների հետ ևս եղել են:
Բանն այն է, որ մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն: Եվ ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ իրականացվում են հարցաքննությունները:
Ավելին, մենք տեղեկացանք, որ հարցաքննվելու է նաև Վլադիմիր Վարդանյանի վարորդը, որը ներկա է եղել այդ օրվա նիստին: Ավելին, հենց նա է փորձել վազել պատգամավոր Մհեր Սահակյանի հետևից, սակայն կանխվել էր նրա այս քայլը: Մեր տեղեկություններով, նա այս պահին Ազգային ժողովում է և սպասում է, որ իրեն էլ հարցաքննեն:
Ք.Մ.