ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատի է տվել Գլխավոր դատախազությանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Գլխավոր դատախազության, որպեսզի ուսումնասիրությունը սկսելու մասին 08.10.2020թ. թիվ 22-121-20 ակտը, ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ 27.07.2021թ. ակտը և 17.03.2023թ. կայացված 4760-23 թվագրմամբ որոշումը՝ որպես վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտը անվավեր ճանաչել:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձել։
Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում են նաև Մոնումենտում Գագիկ Բեգլարյանին պատկանող 2 առանձնատները:
Ք.Մ.