ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին առերեսում է իրականացվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի քննիչները գտնվում են Ազգային ժողովում և իրականացվում են քննչական գործողություններ:
Ինչպես հայտնի է, մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն:
Եվ ահա, քրեական վարույթի շրջանակում հարցաքննվում են այդ օրը նիստին ներկա բոլոր անձինք:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.