Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի «Պաշտպան 23» զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին: Այս մասին հայտնել են Պենտագոնից:
Խոսքն ամենամյա, գրեթե երկու ամիս տևողությամբ զորավարժությունների մասին է: Այն կենտրոնանում է ԱՄՆ-ում գտնվող ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես տեղակայված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործունակության խնդիրների վրա:
Հայաստանից զինվորականներ ևս մասնակցելու են այդ զորավարժություններին: Մասնավորապես, բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից և այլ երկրներից:
Զորավարժությունները, որոնք ծրագրվել էին դեռևս 2021-ին, ղեկավարելու է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը:
Պենտագոնը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի կարողությունը: Բացի այդ, զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 000 միավոր տեխնիկա՝ վերցված նախապես ստեղծված պաշարներից։
Mանրամասները՝ տեսանյութում