Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (Բզո) իր 30-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում։ Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասը (28-11-4, 14 նոկաուտ): Այդ մասին հայ մարզիկը հայտնել է սոցցանցերում:
27-ամյա Բազինյանը հունիսի 1-ին Մոնրեալում կայանալիք Eye of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում կփորձի պաշտպանել երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF գոտիները: Կանցկացվի 10 ռաունդ:
Հիշեցնենք, որ Էրիկ Բազինյանը անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, ընդ որում, 21-ը՝ նոկաուտով: