
ԱԺ բակում՝ հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող սակուրաների մոտ տեղի է ունենում ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոզառում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ելույթ ունեցավ հայերեն:
Միջոցառմանը մասնակցում էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը: