
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, Մեծավան համայնք)։
Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: