ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 169

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ.-ի նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի։ Այդ ժամանակ կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել Շրջակա միջավայրի նախարարությանը, եւ Երեւանում՝ 45 հեկտար տարածքում, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման  համար սկսվեց նախագծանախահաշվային աշխատանքներ: Այդ նույն տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սկսում են Նորքի անտառի վերականգնման գործընթացը՝ կիսվելով այդ ժամանակ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառմամբ, որն ուրախությամբ արձանագրել էր, որ «Երեւանի թոքերի» վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն: «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ այս խոստումներից երեք տարի անց, ծառերի փոխարեն, այդտեղ շինարարություն է: Նորքի լանջին որեւէ վերականգնման աշխատանք կատարված չէ, փոխարենը անտառի կարգավիճակից դուրս մնացած տարածքը վերածվել է հսկայական շինհրապարակի։  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 3 տարուց ավելի խոստացված Նորքի անտառն այդպես էլ չի վերականգնվել, թեեւ ՇՄՆ անտառային կոմիտեից հույս են հայտնում, որ, 2022թ.-ին հաստատված պլանով, այն դեռ նախատեսվում է վերականգնել։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաեւ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է: Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց  պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել:

 

 

 

 

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը  երեքշաբթի՝  մարտի 21-ին է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ աշխատակազմի ղեկավար  Արուսյակ Մանավազյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը  չի մասնակցել վարչության վերջին նիստին, պատճառների մասին, սակայն, նա չցանկացավ խոսել. «Վարչության նիստին չի եղել, բայց պատճառը որքանո՞վ է էական։ Նախ՝ միայն ինքը չէ, որ բացակա է եղել։ Պատգամավորները մասնակցել են խմբակցության նիստին, նաեւ այդ օրը եղել է վարչության նիստ, իսկ նիստերին  բացականեր լինում են. մեկը գործուղման է լինում, կարող է նույն օրը ֆրակցիայում նիստ  լինի»,-ասաց Մանավազյանը: Մեր տեղեկություններով, սակայն, Արսեն Թորոսյանն այդ օրը խմբակցության նիստին էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ իրավապահ համակարգը վերջերս Փաշինյանին այնպիսի փաստեր է ներկայացրել Թորոսյանի մասով, որոնք, ըստ էության, ապացուցել են իր առնչությունը առողջապահության ոլորտում իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված կոռուպցիոն չարաշահումների գործում: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Թորոսյանից, սակայն վերջինս, լսելով որ «Ժողովուրդ» օրաթերթից է, հարցը նույնիսկ չլսեց մինչեւ վերջ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Փաշինյանի ու Թորոսյանի հարաբերությունները  լարվել են։ Նիկոլ Փաշինյանը խիստ է տրամադրված այս հարցում, ՔՊ-ականներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո որոշում կկայացնի Թորոսյանի մասով:

 

 

 

 

 

Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես  հայտնի  է, գլխավոր  դատախազի տեղակալ Անահիտ  Մանասյանը  պատրաստվում է  գնալ ՄԻՊ, եւ  նրա  տեղը  թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում  է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի  տեղը։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, որին փորձում է նշանակել  գլխավոր  դատախազի  տեղակալի տեղը: Պարզվում է՝ խոսքը,  ոչ  ավել, ոչ  պակաս, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանի մասին է: Նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ, իսկ  ավելի  ուշ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Եվ, ահա,  նրան  դատախազի  տեղակալ Պողոսյանը  փորձում  է նշանակել գլխավոր  դատախազի  տեղակալ, սակայն  փորձերը  չեն  ստացվում, քանի  որ  նշանակմանը դեմ  է  գլխավոր  դատախազ Աննա  Վարդապետյանը:




Լրահոս