ՀԱՅՏՆԻ Է «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այն աշխատանքների ցանկը, որոնք անցել են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ եւ մարտի 27-ին պայքարել են բաղձալի մրցանակի համար: «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում պայքարել են Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Լեւոն Հախվերդյան, «Չուչել» /Խրտվիլակը / (Ռոման), Հ. Պարոնյանի անվան թատրոն, Իշխան Ղարիբյան, «Քաջ Նազար» (Նազար), Պատանի հանդիսատեսի թատրոն, Արտաշես Շահվերդյան, «Կատուն շիկացած տանիքին» (Հարվի Փոլլիթ), Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Նարեկ Բաղդասարյան, «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ), «Գոյ» թատրոն, Սամվել Թոփալյան, «Լոնդոն BLUES» (Մաքիթ՝ Դաշույն Մաք), Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն, Արթուր Կարապետյան, «Ժայռ» (Գրիգոր աղա):

 

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում ներկայացված են եղել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Աննա Բալանդինա, «Բալենու այգին» (Ռանևսկայա), Պատանի հանդիսատեսի թատրոն, Սիրանուշ Լազյան, «Կատուն՝ շիկացած տանիքին» (Մարգրեթ Փոլլիթ/Մեգգի կատու), Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Նարինե Գրիգորյան, «Վեներան մուշտակով» (Վանդա Ջորդան), Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Տաթեւ Ղազարյան, «Միզերի» (Էննի Ուիլքսն), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն, Սաթիկ Հախնազարյան, «Վերջին ծաղրածուն» (Ծաղրածու), Թեք տեղ թատրոն, Գայանե Բալյան, «Ուրիշի համար» (Սիրան):  «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում պայքարել են՝ Հ. Պարոնյանի անվան թատրոն, Սիփան Զադոյան, «Քաջ Նազար» (Դեսպան, սենեկապետ), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Վյաչեսլավ Շամիրյան, «Բալենու այգին» (Ֆիրս), Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն, Արթուր Գաբրիելյան, «Ժայռ» (Մատվեյ Եգորիչ), Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոն, Արթուր Գասպարյան, «Ռեւիզոր» (Քաղաքագլուխ):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում ընդգրկվել են՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Լիլիա Մուկուչյան, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ), Պատանի հանդիսատեսի թատրոն, Շուշան Ղազարյան, «Կատուն՝ շիկացած տանիքին» (Մեյ), Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Մարիա Սեյրանյան, «Երեք գույն. ծիրանագույն» (Մարիա), Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, Քրիստինե Ալիխանյան, «Կույրերը» (1-ին կին՝ Վեցերորդ կույր):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում պայքարել են՝ Գարեգին Եվանգուլյան, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվան թատրոն, «Կատուն՝ շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թատրոն, Արթուր Հարությունյան, «Վիյ», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Աղասի Մելքոնյան, «Ալիսի երազում», Մնջախաղի թատրոն, Ֆլորա Նախշքարյան, «Վիկինգները՝ հսկայի քարանձավում», Գյումրու երիտասարդական թատերախումբ:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում ներկայացվել են՝ Հ. Պարոնյանի անվան թատրոն, Մարինա Թադեւոսյան, «Կոշկավոր կատուն», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Լուսինե Կարապետյան, «Վիյ», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Թամարա Բարոյան, «Խատուտիկի գինի», Մնջախաղի թատրոն, Աղասի Մելքոնյան, «Լեգենդի հետքերով»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում ներկայացվել են՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Հայկ Աղաբեկյան, «Վիյ», Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն, Արամ Աղաջանյան, «Լարովի նարինջ», Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Հակոբ Պողոսյան, «Սպասում», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, Աշոտ Գեւորգյան, «Կույրերը»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում պայքարել են՝ Վահե Հայրապետյան, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվան թատրոն, «Անահիտ» – Թատրոն Կայարան, Նարեկ Կոսմոս, «Միզերի», Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Բովանդակություն», Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում պայքարել են՝ Նունե Հախվերդյան, «Սերն ու չսերը», «Հրաշագործում», Նաիրա Շահվալադյան, «Արթնացրո՛ւ միտքդ, հետո էլ՝ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը»՝ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ:  «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ներկայացվել են՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ռազմիկ Մարուքյան, «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ռոմեո), Պատանի հանդիսատեսի թատրոն, Սեյրան Մովսիսյան, «Սիրելի Ելենա Սերգեեւնա» (Վոլոդյա), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն, Սուրեն Թովմասյան, «Լարովի նարինջ» (Ալեք), «Գոյ» թատրոն, Էդգար Անդրեասյան, «Լոնդոն BLUES» (Կորիֆեյ):  «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում պայքարել են՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Անահիտ Վասիլյան, «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ջուլիետ), «Գոյ» թատրոն, Լիլիթ Բադանյան, «Լոնդոն BLUES» (Պոլի Փիչըմ), Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Ջեմմա Ադամյան, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ), Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, Մարիամ Ղեւոնդյան, «Կույրերը» (Երիտասարդ կույր աղջիկ): «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում ներկայացվել են՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, Նորա Գրիգորյան, «Վիյ», Պատանի հանդիսատեսի թատրոն, Յուրա Կիրակոսյան, «Չառլին եւ շոկոլադե գործարանը», Գյումրու երիտասարդական թատերախումբ, Արմեն Արշալույսյան, «Վիկինգները հսկայի քարանձավում», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիական թատրոն, Նարե Մարտիրոսյան, «Կույրերը»:  «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ընդգրկվել են՝ Հ. Պարոնյանի անվան թատրոն, «Կոշկավոր կատուն», բեմ.՝ Սամսոն Մովսեսյան, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, «Արքայադուստր գորտը», բեմ.՝ Կարեն Ներսիսյան, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Չառլին եւ շոկոլադե գործարանը», բեմ.՝ Յուրա Կիրակոսյան, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն, «Դետեկտիվ Ալենը», բեմ.՝ Սամսոն Մովսեսյան, Մնջախաղի թատրոն, «Ալիսի երազում», բեմ.՝ Մերի Կիրակոսյան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, «Բարեկենդանը», բեմ.՝ Կարեն Խաչատրյան: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում պայքարել են Պատանի հանդիսատեսի թատրոն, «Սիրելի՛ Ելենա Սերգեեւնա», բեմ.՝ Շուշան Ղազարյան, Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «Պյերետայի քողը», բեմ.՝ Յուրի Կոստանյան, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի հետ համատեղ նախագիծ «Բովանդակություն», բեմ.՝ Գոռ Մարգարյան, «Մետրո» թատրոն, «Տրավիատա կրկեսը», բեմ.՝ Սոնա Մարտիրոսյան:

 

 

 

 

 

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՎԻՆՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի եւ հնագիտական հանգրվանի կառուցում։ Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ եւ ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ 2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:

 

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԽԱՂԻՆ

Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը եւ Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ եւ չեն մասնակցի Հայաստան-  Կիպրոս հանդիպմանը:

Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաեւ Անդրե Չալըշըրը: Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի եւ նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտեւի մոտ 20 օր։ Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում: Այս մասին ասված է հավաքականի տարածած հայտարարությունում:

 

 

 

 

ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

Լեգենդար փոփ-դիվա Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը։

Վենետիկյան ոճով տունը գտնվում է ժայռի գագաթին եւ այցելուներին դիմավորում է արմավենու անտառով ու Խաղաղ օվկիանոսի տեսարաններով: Բարձր եւ կանաչապատ պատերի հետեւում 1200 քմ մակերեսով Վերածննդի դարաշրջանի եռահարկ առանձնատունն է՝ հսկայական լողավազանով ու թենիսի կորտով, որը գտնվում է 1,7 ակր հողատարածքի վրա։

Առանձնատունն ունի յոթ ննջասենյակ, մարզասրահ եւ թատրոն։ Կա նաեւ մեդիտացիայի սենյակ ու երկու հանդերձարան։ Կա նաեւ թուրքական համամի օրինակով սանհանգույց՝ փայտե էկրաններով։

Տան ամենաարտասովոր հատվածը կլիմատ քոնթրոլով վերահսկվող կեղծամների սենյակն է, որտեղ պահվում են փոփ աստվածուհու 100 կեղծամները։

Շերը տանն ապրել է ավելի քան 30 տարի եւ վայելում է դրա ստեղծման ու էվոլյուցիայի յուրաքանչյուր պահը, բայց ասում է, որ ժամանակն է փոխանցել իր կախարդանքն ուրիշներին:

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՌԵԱԼ»

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը պատրաստ է ամռանը դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին։

Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը՝ մարզչական շտաբում ընդգրկել ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, չվաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին։

50-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին։ Զիդանի ղեկավարությամբ Արքայական թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2016, 2017, 2018)։

 




Լրահոս