Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։
«Թել Ավիվի Չարլզ Քլոր լողափի մոտ մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի մարդու և շրջվել»,- ասվում է գործակալության թվիթերյան գրառման մեջ։
Նշվում է, որ վարորդին հաջողվել է վնասազերծել։
Իսրայելի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Պաշտոնյաները հայտնել են, որ մեկ մարդ մահացել է, առնվազն յոթը՝ վիրավորվել։
«Ընդհանուր առմամբ, հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ՝ 30-ամյա մի տղամարդ, ով տեղում մահացել է, և յոթ վիրավոր, որոնց վրաերթի է ենթարկել մեքենան, նրանք տեղափոխվել են Իչիլովի հիվանդանոց, երեքը՝ միջին ծանրության։ … և չորսը՝ թեթև վնասվածքներով», – Twitter-ում հայտնել է ԱԳՆ-ն։
Ինչպես ավելի ուշ պարզվել է, հարձակման զոհը Իտալիայի քաղաքացի է, տուժածների թվում կան նաև Իտալիայի քաղաքացիներ, բացի դրանից, տուժել են նաև բրիտանացի զբոսաշրջիկներ, հայտնում է իսրայելական Jerusalem Post թերթը։
Իսրայելի շտապօգնության ծառայությունը (MDA) ավելի վաղ հայտնել էր, որ Թել Ավիվի ծովափին տեղի ունեցած ահաբեկչության բոլոր զոհերը զբոսաշրջիկներ են, այդ թվում՝ մահացած տղամարդը։
Մահացածի մասին տեղեկությունը հաստատել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Իսրայելի իշխանությունները հաստատում են Իտալիայի քաղաքացի Ալեսանդրո Պարինիի մահը և հայտնում Թել Ավիվում ահավոր հարձակման հետևանքով այլ հայրենակիցների հնարավոր վնասվածքների մասին»,- գրել է նա Twitter-ում։
Ահաբեկչությունից հետո Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է ճգնաժամային կենտրոնի աշխատանքի և 24-ժամյա հեռախոսահամարի մասին։