ԱՄՆ-ը չի բացառում Թայվան զորքեր ուղարկելու հավանականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել իր զինուժը Թայվան ուղարկելու հարցը, եթե Չինաստանը ներխուժի, ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը։

«Եթե Չինաստանը ներխուժի Թայվան, ապա այդ տարբերակը կլինի օրակարգում, կքննարկվի Կոնգրեսի և Ամերիկայի ժողովրդի կողմից, պատրա՞ստ են նրանք դրան, արժե՞ արդյոք Թայվանին»,- ասել է Մաքքոլը Fox News-ին տված հարցազրույցում։

Մաքքոլը չորեքշաբթի օրվանից Թայվանում է ԱՄՆ օրենսդիրների պատվիրակության հետ։ Այցը հաջորդել է Կալիֆորնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի և Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հանդիպմանը: Այդ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Մաքքարթին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել Թայվան Չինաստանի ներխուժման դեպքում,նա հայտարարել է, որ չի ցանկանում երբևէ ստիպված լինել այս հարցին պատասխանել։

Չինաստանն ավանդաբար բացասաբար է արձագանքում Թայվանի վարչակազմի ներկայացուցիչների արտաքին շփումներին՝ կղզին համարելով իր նահանգը։ Վաշինգտոնը կոչ է անում Պեկինին զերծ մնալ չափից դուրս պատասխան գործողություններից։




Լրահոս