
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը․
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:
Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:
Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: