
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են երկու երկրների միջև առկա խնդիրների կարգավորման և թյուրիմացությունների շտկման ուղիների մասին՝ երկուստեք ընդգծելով երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի կարևորությունը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովըերկու ինտենսիվ բանակցություններ են անցկացրել Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա զարգացումների և մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Անկեղծ և թափանցիկ զրույցներում Ամիրաբդոլլահիանը և Բայրամովը մտքեր են փոխանակել առկա տարաձայնությունների և թյուրիմացությունների շուրջ և ուսումնասիրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, հայտնում է Իրանի ԱԳՆ կայքը։