Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Կրեմլի իր բնակարանը, տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
«Հրավիրել է․․․ Եվ այս անգամ էլ, ինչքան ինձ է հայտնի, հրավիրել է»,- ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Վլադիմիր Պուտինն այդ նույն բնակարանն էր հրավիրել նաև ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ զրուցել է Սի Ծինփինի հետ բուխարու առաջ «թեյ խմելով»։