ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-15-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն՝
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը
Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեվ խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, օգնական Աշխեն Հայրապետյանը եվ այլք:
Գործուղման մեկնողներից 4-ի ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի և գիշերավարձի վճարն արվելու է ՀՀ պետբյուջեից ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցներով, իսկ մյուս 8 անձի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է ԱՊՀ ՄԽՎ–ն։
Քրիստինա Մուշեղյան