
Ինդոնեզիական Բալի կղզու հարավային հատվածում մեկ րոպե տարբերությամբ 5․6 և 5․0 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 07։36-ին և 07։37-ին (երևանյան ժամանակով՝ 04:36-ին և 04։37-ին)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դենպասար քաղաքից 86 կմ հարավ՝ ծովում, օջախը՝ 10-13 կմ խորության վրա։