
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի հսկողության վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Սևակ Ասատրյանը։ Այս մասին այսօր՝ ապրլի 10-ին, քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ շնորհավորել պարոն Ասատրյանին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի հսկողության վարչության պետի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ», – ասաց Ավինյանը։