ԲԵՐԴ ՉԵՆ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի բժշկական կենտրոնը զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով  հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում քիթ-կոկորդ-ականջաբանի, ռենտգենոլոգի, նյարդաբույժի, սոնոգրաֆիստի, մանկաբույժի եւ հոգեբույժի: Թափուր աշխատատեղերի հայտարարության մեջ նշվում է, որ բարձրագույն կրթությամբ բժիշկների աշխատավարձը պայմանագրային է: Պարզվում է, որ սա այս բուժհիմնարկում թափուր աշխատատեղերի լրիվ ցանկը չէ: «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արամ Հարությունյանից տեղեկացանք, որ հիվանդանոցն արդեն 5 տարի նաեւ անզգայացնողի (անեսթեզիոլոգ) եւ գինեկոլոգի պահանջ ունի: Արամ Հարությունյանի խոսքերով` բժշկական համալսարան ավարտած, Բերդի տարածաշրջանից սերված երիտասարդներն ուսումնառությունից հետո մնում են Երեւանում, իսկ այլ տեղերից հեռավոր, սահմանամերձ Բերդ աշխատանքի չեն գալիս:




Լրահոս