Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
ArmLur.am-ն իր ընթերցողներին ներկայացնում է, թե հայ հայտնիներն ինչպես են պատրաստվել, եւ ինչպես են նշել Զատկի տոնը:
Երգչուհի Արմինկա
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյան
Երգիչ Արմենչիկ
Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյան
Երգչուհի Հասմիկ Կարապետյան