ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ. ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայտնվել հայկական կողմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել էր, որ Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել: Որպես պատճառ նշվում է, որ եղել են «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններ», որի պատճառով էլ մոլորվել են:

ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել այս դեպքից: Մասնավորապես, զինվորականներից մեկը իրավապահներին հայտնել է, թե ինքը մենակ չի եղել, իրենց զորամասից փախել են և հայտնվել հայկական կողմում: Այս պահի դրությամբ ադրբեջանցի զինծառայողներից մեկն է գտնվել, մյուսին իրավապահները դեռ փնտրում են: Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի հատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս