ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր Սահակյանը վախենո՞ւմ է Սասուն Խաչատրյանից. վճռի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021 թվականի սեպտեմբերի 25-ին դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` «զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով»:

Դատավոր Սերգեյ Սահակյանը բավարարել է Սասուն Խաչատրյանի հայցը եւ պարտավորեցրել 2 միլիոն դրամի փոխարեն վճարել 200.000 դրամ: Այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է Վճռաբեկ դատարան:

Այսպիսով դատավոր Սերգեյ Սահակյանն այս գործով հայցվոր կողմի փոխարեն ինքն է որպես դատավոր ապացույցներ գտել եւ ներկայացրել, ինչը դատավորի պարտականությունների մեջ չէր մտնում: Դատավորից հետաքրքրվեցինք, թե վախեցԵԼ Է Սասուն Խաչատրյանի դեմ որոշում կայացնել:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս