
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ ավարտվել է: Քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի հետ կապված հարցեր, այդ թվում՝ Մհեր Սահակյանին անձեռնամխելիությունից զրկելու դատախազության միջնորդագրի հետ կապված հարցեր:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել մասնակցել այդ հարցով ԱԺ նիստին:
Հիշեցնենք նաև, որ ArmLur.am–ի տեղեկություններով, Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այսօր, ԱԺ նիստերի մեկնարկին ընդառաջ, խմբակցության նիստ կանի:
Իշխող խմբակցության պատգամավորները քննարկելու են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:
Ֆրակցիայի նիստը կլինի ԱԺ խորհրդի նիստից հետո, երբ ԱԺ նիստերի օրակարգն արդեն հաստատված կլինի:
Քրիստինա Մուշեղյան