2010թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի 217 միլիոն դրամ ֆինանսավորմամբ հիմնանորոգվեց Նոյեմբերյանի հիվանդանոցի շենքը: 2011թ. հոկտեմբերի 21-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվեց առողջապահության նախարարության տրամադրած 10 միլիոն դրամի կահույքը, նաեւ բժշկական որոշ սարքավորումներ: «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Գյոզալյանի խոսքերով` առաջիկայում նախարարությունը պետք է հատկացնի 58 միլիոն դրամի բժշկական սարքավորումներ: Սակայն հիվանդանոցի բացման ժամանակ նշվում էր, որ նորոգված հիվանդանոցն ամենաուշը մինչեւ 2011թ. մայիսն արդիական բուժսարքավորումներ կստանա:
Տավուշ