
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։
Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է 606.975 խմ։
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։