ԲԺՇԿՈՒՀՈՒՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 54-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Քնարիկ Սարկիսովային ենթարկեց 100 հազար դրամ տուգանքի: Չնայած առաջադրված մեղադրանքում բժշկուհին իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը: Այս տարվա հունիսի 25-ին Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկում բնակվող Քնարիկ Սարկիսովայի վերեւի  հարեւանն  անզգուշաբար բաց է թողել ջրի ծորակը, որի պատճառով Սարկիսովայի սանհանգույցի առաստաղից եւ ննջասենյակի անկյունից ջուր է թափվել: Զայրացած բժշկուհին հարձակվել է վերեւի հարկի բնակչուհու վրա, ոտքով հարվածել եւ նրան  անվանել «այլանդակ, փչացած, շիլովկա»: Հատկանշական է, որ 2009թ. այլ գործով Ք.Սարկիսովայի  նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածով (ծեծ) եւ 136 հոդվածի 1-ին մասով (վիրավորանք) քրեական գործ էր հարուցվել, որը կարճվել էր տուժողի հետ հաշտվելու պատճառով:

Ն. Ս.




Լրահոս