Ադրբեջանցի զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Հայաստանի սահմանում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկիհն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է րԱդրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել այս դեպքից: Մասնավորապես, զինվորականներից մեկը իրավապահներին հայտնել էր, թե ինքը մենակ չի եղել, իրենց զորամասից փախել են և հայտնվել հայկական կողմում: Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի հատվածում:




Լրահոս