
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այս պահին խորհրդարանում է: ԱԺ-ում քննարկվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը:
Հիշեցնենք, որ մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն:
Մանրամասները՝ տեսանյութում