
Լրագրող Անի Գևորգյանն այսօր առավոտից դրամահավաք է իրականացնում Ազգային ժողովի դիմաց, որպեսզի վճարի այն գումարը, որը դատարանով հաղթել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրեն գումարը պետք չէ և միայն հերքում է պահանջում Անի Գևորգյանից:
Բացի գումարային փոխհատուցումը, լրագրողը դատարանի վճռով պարտավորվել է նաև հրապարակայնորեն հերքել Ալեն Սիմոնյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք Անի Գևորգյանը հայտնել է՝ համաձայն սեփական կարծիքի և ներքին համոզմունքի։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հոսվեփյան