
«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեմ ճանաչում»․հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։
Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։
Ի․ Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու աշխարհի հայությանը հենց սպորտի միջոցով և պատահական չէ, որ խաղերի կարգախոսը «Միասնություն սպորտով» է։
Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենը ողջունել է նախաձեռնությունն ու խոստացել հնարավոր ամեն ինչով աջակցել պոլսահայ երիտասարդներին խաղերին մասնակցելուհարցում։ Կոմիտեի նախագահը Հաչիկաֆերօղլուն ևս հրավիրել է մասնակցելու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը։ Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն սիրով ընդունել է հրավերը և վստահեցրել, որ հնարավորության դեպքում անպայման կմասնակցի խաղերի բացմանը։