Ապրիլի 11-ին, ժամը 19:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mazda 3» (վարորդ՝ Է. Դ., ծնված 1979 թ․) և «VAZ-2104» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: