ՖՈՏՈ. Նահատակված Արմեն Հարությունյանը երգչուհի Գաբի Գալոյանի ազգականն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներից է Մկրտիչ Արմենի Հարությունյանը, ով երգչուհի Գաբի Գալոյանի մորեղբոր տղան է:

Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Զոհվածներից Մկրտիչ Արմենի Հարությունյանը իմ ազգականն է, ում մորեղբոր տղան նույնպես զոհվեց .. դժոխք ա սա վերջ չկա սրան տեր Աստված»:

Նշենք, որ Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր: 33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Լիդա Եղիազարյան




Լրահոս