
Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ․Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Քրեակատարողական հիմնարկից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լ.Մ.-ն հետաքրքրություններ է ունեցել թղթախաղի նկատմամբ, որն էլ, ըստ էության, միգուցե հանգեցրել է ինքնասպանության:
Ք.Մ.